ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մեզ մոտ ձևավորվում է իր վրա հույս դնող սերունդ. Ա. Աշոտյան

Մեզ մոտ ձևավորվում է իր վրա հույս դնող սերունդ. Ա. Աշոտյան
28.10.2015 | 15:34

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ներկայացվել են ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացված «ՀՀ ուսանողների կենսաոճի և Բոլոնիայի գործընթացի գնահատում» հետազոտության երկրորդ՝ «Ուսանողների հասարակագիտական գիտակցությունը» հատվածի արդյունքները: Ներկայացնելով կատարված սոցիոլոգիական ուսումնասիրության կարևորությունը՝ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հիմնական նպատակն այսօրվա ուսանողության իրական նկարագրի բացահայտումն է եղել. պարզելու նրա՝ կրթական բարեփոխումների ու քաղաքացիական ու հասարակական հարաբերությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը.

«Նախորդ անգամ ներկայացվել է ուսանողության կարծիքը բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների վերաբերյալ՝ Բոլոնիայի գործընթացի համատեքստում: Հաշվի առնելով, որ ուսանողը նաև ՀՀ քաղաքացի է՝ իր լիարժեք իրավունքներով ու ազատություններով, իրականացրել ենք նաև հետազոտություն՝ պարզելու նրանց հասարակական-քաղաքական գերակայությունները, վարքի առանձնահատկությունները և ընկալումները՝ երկրում ընթացող քաղաքական և քաղաքացիական գործընթացների վերաբերյալ»,- նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ ստացված արդյունքները բավական ուշագրավ են: Նախարարի խոսքով՝ կատարված հետազոտությունը թույլ է տալիս հասկանալ Հայաստանի ներկա և ապագա զարգացումների ընթացքը: Ա. Աշոտյանի խոսքով՝ օրինակ բավական հետաքրքիր է, որ իբրև երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիր՝ կոռուպցիան մատնանշվել է հարցված ուսանողների ընդամենը 4,6 տոկոսի կողմից, մինչդեռ այդ մասին հրապարակավ ավելի շատ է խոսվում: «Կրթության որակը ևս, որը ԿԳՆ առաջնային խնդիրն է, ուսանողության կողմից քիչ է կարևորվել՝ ընդմանեը 5 տոկոսն է նշել, որ կրթության որակն իրենց համար խնդիր է: Ինձ համար հետաքրքիր և կարևոր է, որ մեզ մոտ ձևավորվում է ինքն իր վրա հույս դնող սերունդ. մեծ մասը կարծիք է հայտնել, որ ամեն մարդ ինքն է պատասխանատու իր ճակատագրի համար: Այսինքն՝ մենք դուրս ենք գալիս այն կարծրատիպերից, որտեղ ամբողջ հույսերը կապվում են միայն պետության հետ: Հետաքրքիր է նաև ուսանողների քաղաքականացվածությանը վերաբերող տվյալը. կուսակցական կողմնորոշում ունեցող ուսանողության թիվը ընդամենը 6,8 տոկոս է կազմում, ինչը կրկնակի անգամ ավելի ցածր է հասարակության ընդհանուր կուսակցականցվածության ցուցանիշից: Փոխարենը քաղաքացիական նախաձեռնություններին անդամակցողների թիվն ավելի մեծ է, քան հասարակության միջին ցուցանիշը: Մեզ համար մարտահրավեր է, որ բավական ցածր է ուսանողության հասարակական-քաղաքագիտական գիտակցության մակարդակը, որովհետև այս դեպքում նրանք ավելի հեշտ են ենթարկվում մանիպուլյացիաների: Մենք թերևս պետք է հասարակագիտական կրթության որակի բարելավման ուղղությամբ քայլեր ձեռնարկենք, որպեսզի նպաստենք ուսանողների ֆունդամետնալ գիտելիքների կուտակմանը»,- նշել է Ա.Աշոտյանը և հավելել, որ արտաքին դրամաշնորհներով իրականցվող բազմաթիվ նախագծերը այդ խնդիրը, փաստորեն, չեն լուծել: Ա. Աշոտյանի դիտարկմամբ՝ հետաքրքիր է նաև, որ ուսանողության մոտ 60 տոկոսը շեշտել է, որ առկա քաղաքական ուժերից որևէ մեկն այս պահին չի արտահայտում իր քաղաքական զգացողությունները:
Հետազոտական աշխատանքն իրականացրած IPSC ընկերության վերլուծաբան Ս. Մանուկյանը, ներկայացնելով հետազոտության արդյունքները, նշել է, որ «ՀՀ ուսանողների կենսաոճի և Բոլոնիայի գործընթացի գնահատման հետազոտության» երկրորդ՝ «Ուսանողների հասարակագիտական գիտակցությունը» հատվածը ներառում է զանգվածային հետազոտության տվյալներ Հայաստանի կաևորագույն խնդիրների մասին` ՀՀ ուսանողների պատկերացումների, Հայաստանի ներկայիս հասարակարգի վերաբերյալ նրանց գիտելիքների և հասարակական ակտիվության, ինչպես նաև տնտեսական և ստատուսային անհավասարության նկատմամբ ուսանողների դիրքորոշման վերաբերյալ: Ըստ հետազոտության արդյուքների՝ ուսանողության 25.3%-ի կարծիքով Հայաստանի առջև կանգնած կարևորագույն խնդիրը գործազրկությունն է, որին հետևում են՝ աղքատությունը (20.0%), երկրի անվտանգության ապահովումը (19.8%), երկրի տնտեսական թերզարգացածությունը (19.6%), արտագաղթն ու արտագնա աշխատանքի մեկնումները (19.3%):
Ուսանողների 58.8%-ը համաձայն են այն կարծիքին, որ յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իր տնտեսական վիճակի համար, 27.7%-ը՝ կարծում են, որ աղքատության և անհավասարության հիմնական պատճառը անարդարությունն է, իսկ 12.1%-ը գտնում են, որ աղքատության և անհավասարության հիմնական պատճառը երկրի աղքատությունն է՝ երբ երկիրը հարստանա՝ այդ խնդիրները կլուծվեն:
Ուսանողների 33.0%-ը համաձայն է որ. «բնական է, որ հարուստներն ու իշխանություն ունեցողները անպատիժ խախտում են օրենքները, քանի որ ով էլ հարստանա կամ գա իշխանության` այդպես կվարվի»: Այդ կարծիքի հետ համաձայն չեն ուսանողների 66.6%-ը:
Հետազոտությունն իրականացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվերով՝ IPSC ընկերության կողմից, 2015թ.-ի մայիս-հունիս ամիսներին:
Իրականացվել է կոմպլեքսային սոցիոլոգիական հետազոտություն, այդ թվում՝ զանգվածային հետազոտություն (հետազոտության ընդհանուր համակցությունն էր՝ Երևանի պետական համալսարանների առկա ուսուցմամբ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, հարցվել է 1,221 ուսանող), փորձագիտական հարցազրույցներ կրթության ոլորտի փորձագետների հետ (20 հարցազրույց), ֆոկուս խմբային հետազոտություններ ուսանողների շրջանում (6 ֆոկուս խումբ):

Դիտվել է՝ 1354

Մեկնաբանություններ